Ա. Հովհաննիսյան. Ադրբեջանական ՌՕՈւ-երը չնայած իրենց ահռելի ծախսերին դեռ շատ հեռու են մարտունակ և բարձրակարգ հանդիսանալուց
«Այս տվյալներում մասնագիտական տեսանկյունից կան մի քանի հետաքրքիր փաստեր: Նախ և առաջ ինչ գործ ունի Վրաստանի քաղաքացի, ինքն էլ սլավոնական ազգանունով ավիատեխնիկը ադրբեջանական ՌՕՈւ-երում (ռազմաօդային ուժերում)»,- անդրադառնալով ադրբեջանական ռազմական օդանավակայանում տեղի ունեցած արտակարգ պատահարին՝ Panorama.am-ին ասաց ռազմական փորձաետ Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ ըստ «ԱՊԱ» լրատվական գործակալության հաղորդած տվյալների Ադրբեջանի Թագիև (նախկին Նասոսնի) բնակավայրում տեղակայված զինվորական օդանավակայաններից մեկում դժբախտ պատահար է գրանցվել: Վրաստանի քաղաքացի Յուրի Կուլաչկովը, որը ռազմաօդային ուժերի «Սու-25» ինքնաթիռը պատրաստում էր ուսումնական թռիչքի, ընկել է օդանավի ռեակտիվի շարժիչի տուրբինի մեջ և մահացել:
Ըստ փորձագետի՝ եթե լիներ համատեղ զորավարժություն, որի ժամանակ վրացական ինքնաթիռները գտնվեին Ադրբեջանի տարածքում այլ բան էր, սակայն սա այդ դեպքը չէ:
«Ադրբեջանական կայքերից մեկում նշված էր որ Կուլաչկովը գործուղման մեջ է եղել: Սա կարող է նշանակել մի քանի բան.
• Կամ Ադրբեջանը չի կարողանում շահագործել տվյալ տեսակի ինքնաթիռները և ինչպես մարտական գործողությունների ժամանակ օգտվում է վարձկանների ծառայությունից:
• Կամ Ադրբեջանը զբաղվում է այս տեսակի ինքնաթիռների կատարելագործմամբ և/կամ վերանորոգմամբ ու օգտվում է վրացական կողմի ծառայություններից: Նման հնարավորություն կա քանի որ Վրաստանում կա այս ինքնաթիռների գործարան:
Երկրորդ դեպքի համար առաջանում են լրացուցիչ հարցեր: Այդ դեպքում վրացական գործարանի ավիատեխնիկը սովորական ուսումնական թռիչք չի սպասարկել, այլ փորձնական հավանաբար: Սակայն նա ինչու է Ադրբեջանում, երբ նման թռիչքները իրականացվում են հիմնականում վերանորոգող երկրում, իսկ եթե անգամ Ադրբեջանում է դա իրականացնում ինչու է նման բարձրակարգ տեխնիկը այդքան անփույթ: Նման պատահարների ժամանակ քիչ է հավանական որ մեղավոր լինի միայն տվյալ անձը, սովորաբար անվտանգության կանոնները խախտում են նաև օդաչուները: Իսկ օդաչուն հավանաբար եղել է Ադրբեջանական բանակի սպա: Բոլոր այս տարբերակները անկախ կոնկրետ մեկի հավանականությունից մեզ բերում են այն եզրակացությանը որ ադրբեջանական ՌՕՈւ-երը չնայած իրենց ահռելի ծախսերին և ձեռնարկվող միջոցներին դեռ շատ հեռու են մարտունակ և բարձրակարգ հանդիսանալուց ինչպես իրենք են իրենց ներկայացնում»,- նշեց Ա. Հովհաննիսյանը:
Փորձագետը նշեց, որ եթե խոսքը տվյալ դեպքում գնում է համեմատաբար հասարակ ինքաթիռի մասին, իսկ ինչպիսին է վիճակը ավելի բարդ մեքենաներ հանդիսացող կործանիչների դեպքում:
«Փաստորեն լիովին իրական կարող են լինել այն լուրերը որ ՄիԳ-29 կործանիչների շահագործումը իրականացնում են Ուկրաինացի մասնագետները և հրեա օդաչուները:
Այս հաղորդագրության մեջ մի հետաքրքիր փաստ էլ կա: Վերը նշված բնակավայրում դեռ ԽՍՀՄ-ից կար մեծ օդանավակայան և ոչ օդանավակայաններ, ինչպես նշված է: Սակայն այնտեղ տվյալ տեսակի գրոհիչները չէին տեղակայված այլ կործանիչները: Սու-25 գրոհիչի տեղակայումը այդ վայրում արդեն նոր հետաքրքրություն է ներկայացնում»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան