«Արմենտել»-ը ամանորի տոնական միջոցառումներ է նվիրում երևանցիներին
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հանդես է գալիս որպես Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպած ամանորյա միջոցառումների հովանավոր. ընկերության աջակցությամբ մայրաքաղաքի բոլոր համայնքներում անցկացվում են համերգներ, ցուցահանդեսներ, մրցույթներ և այլ տոնական միջոցառումներ:
Ինչպես տեղեկացնում են ընկերության լրատվական ծառայությունից, «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն շնորհավորելով Երևանի բնակիչներին գալիք տոների կապակցությամբ, նշել է, որ «Արմենտել»-ը նման կերպ է իր ներդրումն ունենալու` քաղաքում տոնական տրամադրության ստեղծելու համար: Առավել ևս, որ ամանորն առանձնահատուկ տոն է, իսկ վառ միջոցառումները լրացուցիչ դրական լիցքեր կհաղորդեն մեր համաքաղաքացիներին ու հատկապես երեխաներին:
Միջոցառումները մեկներկել են դեկտեմբերի 20-ին, երբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության հրապարակում վառեց մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը: Տոնական միջոցառումները կանցկացվեն մայրաքաղաքի բոլոր համայնքներում, իսկ դեկտեմբերի 31-ին` ժամը 22:00-ին Երևանի կենտրոնում կմեկնարկի հիմնական միջոցառումը, որը կշարունակվի մինչև հունվարի 1-ի ժամը 3:00-ը:
Ընկերությունից տեղեկացնում են նաև, որ տոնական օրերին մայրաքաղաքի բնակիչներին սպասվում են բազմաթիվ անակնկալներ, այդ թվում մանկական միջոցառումներ, տոնական լուսավորություն, ինչպես նաև տարբեր երկրների ավանդույթներով զարդարված տոնածառների ցուցահանդես: Միջոցառումները կեզրափակվեն 2012 թ. հունվարի 13-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին