Գագիկ Մինասյան. ՀՀ տնտեսությունը դուրս է գալիս զարգացման նոր փուլ
Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված այս տարվա առաջին 11 ամիսների տնտեսական ցուցանիշների ամփոփումը թույլ է տալիս պնդելու, որ Հայաստանի տնտեսությունը դուրս է գալիս զարգացման նոր փուլ:
Ամփոփելով անցնող 2011թ տնտեսական ցուցանիշները, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
«Բյուջեով նախատեսված հիմնական ցուցանիշները կատարվել են, և տնտեսությունը մտնում է զարգացման նոր փուլ»,- նշեց նա: «Հարկային եկամուտներն առաջին 11 ամիսների կտրվածքով գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածինը: Պետք է արձանագրել, որ տնտեսության վերականգնումը գնում է բավականին ակտիվ տեմպերով»,- փաստեց ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահը:
Գ. Մինասյանի խոսքերով, ներկայումս բավականին շատ է խոսվում ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ փուլի մասին, ինչի հավանականությունը, բավականին իրական է: Այս պարագայում, ըստ Գ. Մինասյանի, խիստ կարևոր է տնտեսության դիվերսիֆիկացումը: «Ցանկացած ճգնաժամ բացասաբար է ազդում տնտեսության վրա, սակայն այն ավելի քիչ կազդի, եթե տնտեսությունը լինի դիվերսիֆիկացված: Ապագայի նկատմամբ պետք է լինել լավատես, և այդ առումով այս տարվա 11 ամիսների ամփոփումը հիմքեր տալիս է»,- նշեց Գ. Մինասյանը:
Ըստ նրա, մեր ապրանքներն առավել մրցունակ են դառնում թե´ ներսում, թե´ դրսում: Այս տեսակետից, նա շատ կարևորեց կառավարության կողմից արված աշխատանքը:
Բյուջեի կատարման ցուցանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ` http://panorama.am/am/economy/2011/12/26/budget/
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա