Իջեւանի քաղաքապետարանը տարին կփակի ծակ բյուջեով
«Հայկական ժամանակը» գրում է, որ Իջեւանի քաղաքապետարանն այս տարին կփակի ծակ բյուջեով` չվճարելով մի քանի հիմնարկների աշխատավարձերի մի մասը. Այս մասին թերթին հայտնել է Իջեւանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Վարազդատ Գեւորգյանը: Նա, սակայն, հրաժարվել է թվել այն հիմնարկների անունները, որոնց աշխատակիցների աշխատավարձերը չեն վճարվել: Դրանից բացի, քաղաքապետարանը տարվա արդյունքներով պարտք կմնա այլ ընկերությունների եւս: Վարչության պետը հրաժարվել է պատասխանել հարցին, թե այդ ամենն արդյոք կապվա՞ծ է նախկին քաղաքապետ Ներսիսյանի գործունեության հետ: