Նախընտրական ցուցակների էսքիզը պատրաստ է
«Իրավունքը» գրում է, որ թեև շատ է խոսվել այն մասին, որ կոալիցիոն քաղաքական թիմերի 2012-ի նախընտրական ցուցակը պատրաստ կլինի հունվար-փետրվար ամսից հետո միայն, այնուամենայնիվ, ըստ թերթի, լուրեր են թևածում այն մասին, որ և ՀՀԿ-ի, և ԲՀԿ-ի, և ՕԵԿ-ի նախընտրական ցուցակների էսքիզը պատրաստ է, քանի որ իրականում շատ ժամանակ էլ չկա։
«Նույն լուրերի համաձայն` խոսվում է այն մասին, որ ՀՀԿ-ի ցուցակում իսկապես գործարարներ չեն լինելու, քանի որ այն այս անգամ բոլորովին այլ տեսք է ունենալու, ավելի պարզ` ՀՀԿ-ում ավելի շատ տեղ են զբաղեցնելու պատրաստված և խելացի կադրերը, ովքեր, իրոք կզբաղվեն օրենսդիր աշխատանքով, իսկ ահա գործարարները կգնան հայդե իրենց գործարարությամբ զբաղվելու։
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի ցուցակին, ապա նույն լուրերի համաձայն` ԲՀԿ-ում կլինեն հատուկենտ գործարարներ ու երիտասարդ, թարմ ուժերով կադրեր, ինչպես նաև` որոշ հայտնի անուններ, որոնք կծաղկեցնեն երկրորդ ուժի ցուցակը, իսկ ահա ՕԵԿ-ի մասով էլ կարող ենք ասել միայն, որ այստեղ կլինեն բացառապես Արթուր Բաղդասարյանի «քիփերը», որոնց ՕԵԿ նախագահը խոսք է տվել 2012-ին իր հետ տանել»։