Տիգրան Դավթյանը Հայաստանի 2011-ի տնտեսական տարին համարեց հաջողված
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր կայացած տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում Հայաստանի տնտեսական տարին համարեց հաջողված, քանի որ բոլոր հիմնական ուղղություններով արձանագրվել են դրական զարգացումներ:
Ըստ նախարարի` բացի շինարարությունից, դրական արդյունքներ են արձանագրվել բոլոր ոլորտներում:
Տ.Դաթյանը տեղեկացրեց, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2011 թ-ին կկազմի 5,5 տոկոս: Նշված ժամանակահատվածում աճ է արձանագրվել արդյունաբերության ոլորտում, որը կազմել է 13,5-14 տոկոս, իսկ ներդրումների աճը կազմել է 24,2 տոկոս: 2011թ. նոյեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալը ընթացիկ գներով կազմել է 94 մլրդ դրամ: Աճի տեմպերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 118,8%:
Նշվեց նաև, որ արտադրվել է ավելի քան 889,5 մլրդ դրամի արտադրանք` գրանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելի քան 13,5% աճ:
Տ.Դաթյանի խոսքերով` արդյունաբերության ոլորտում վերոնշյալ աճը ապահովող և կայուն տեմպերով զարգացող հիմնական ճյուղեր են հանդիսանում հանքագործական արդյունաբերությունը, հիմնային մետաղների, սննդամթերքի և խմիչքների արտադրությունը, թեթև արդյունաբերությունը, պատրաստի մետաղե արտադրատեսակների և էլեկտրական սարքավորանքի արտադրությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա