Թուրք պատմաբան. Թուրքիան ինքն իրեն խայտառակ է անում
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Քլարք համալսարանի ցեղասպանությունների հետազոտման կենտրոնի տնօրեն թուրք պրոֆեսոր Թաներ Աքչամն «Ermenihaber.am» (Էրմենիհաբեր) լրատվական կայքի հետ զրույցում մեկնաբանել է Ֆրանսիայի խորհրդարանի ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագիծը հաստատելուց հետո այս երկրի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու Անկարայի հայտարարությունները:
«Այս բոլոր սահմանափակումները իսկական խեղկատակություն են: Ցավոք, Թուրքիան ինքն իրեն խայտառակ է անում: Սրանից առաջ էլ 2001 և 2006 թվականներին Թուրքիան հետ կանչեց իր դեսպանին: Հետո նորից հետ ուղարկեց»,-նշում է Աքչամը:
Թուրք պրոֆեսորի դիտարկմամբ` Թուրքիան պետք է հրաժարվի այս ծիծաղելի վարքագծից: «Նա կարծես աշխարհին «եթե պետք լինի, ցեղասպանություն կանեմ, ձեզ ի՞նչ» մեսիջն է ուղարկում»: