«Amnesty International». Ադրբեջանցի քաբանտարկյալները պետք է ազատ արձակվեն
«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ շարունակելու է Ադրբեջանի բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման քարոզարշավը: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
«20-ամյա բլոգեր Ջաբար Սավալանի ազատ արձակումը կարևոր քայլ է։ Սակայն Ադրբեջանի իշխանությունները պետք է ազատեն նաև մնացյալ 16 խղճի բանտարկյալներին, որոնք ազատազրկման մեջ են հայտնվել ապրիլյան խաղաղ ցույցերին մասնակցելու համար»,- հայտարարել «Amnesty International» կազմակերպությունը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Սավալանը ձերբակալվել էր այս տարվա փետրվարի 5-ին և մեղադրվել թմրանյութեր պահելու մեջ։ Մինչդեռ իրականում նրան ազատազրկման էին դատապարտել Facebook սոցցանցով երիտասարդությանը բողոքի ակցիաներին մասնակցելու վերաբերյալ կոչեր ուղղելու համար։