Արգենտինայի նախագահի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել
Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշների մոտ վահանաձև գեղձի քաղցկեղ է հայտնաբերվել: Այս մասին հայտնել է նախագահի մամուլի խոսնակ Ալֆրեդո Սկոչիմարոն, նշելով, թե հունվարին երկրի ղեկավարին սպասվում է վիրահատություն: «Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ, ուռուցքը դեռևս ճյուղավորումներ չի տվել:
Հիշեցնենք, Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները Արգենտինայի նախագահի պաշտոնում վերընտրվել էր սույն թվականի հոկտեմբեր ամսին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա