Ադրբեջանում իրավապաշտպանների նկատմամբ ճնշումներն աճում են
Ադրբեջանում 2010թ խորհրդարանական ընտրություններից հետո, իշխանություններն իրավապաշտպաններին ու ընդդիմադիր գործիչներին նույն նժարի վրա են դնում՝ ավելացնելով ճնշումները նրանց նկատմամբ: Այս մասին «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ, նշված է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային դիտորդական զեկույցում:
Զեկույցում նշված է, որ «նոյեմբերին տեղի ունեցած ընտրությունները ժողովրդավարական չեն եղել, ԶԼՄ-ներն և հավաքների ազատություն սահմանափակվել է, իսկ թեկնածուների գրանցման ժամանակ մեծ թվով խախտումներ են գրանցվել»:
«Իշխանությունները հրաժարվում են գրանցել ընտրական մոնիտորինգի և ժողովրդավարության ուսումնասիրությունների կենտրոնը որպես անկախ դիտորդական կառույց: 2011 թ մարտ-ապրիլ ամիսներին Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տվել ընդդիմությանը հանրահավաքներ կազմակերպել, որը գնահատվում է որպես հավաքների ազատության կոպիտ խախտում»,- նշված է զեկույցում: