Հիմնանորոգվել է Ստամբուլի սբ Որդվոց Որոտման հայկական եկեղեցին
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գտնվող հայկական Սուրբ Որդվոց Որոտման եկեղեցու հիմնանորոգման և վերականգնման աշխատանքներն արդեն ավարտվել են: Այս մասին, ըստ «Ermenihaber.am» (Էրմենիհաբեր) լրատվական կայքի, հայտնել է Թուրքիայի մաքսերի ու առևտրի նախարար Հայաթի Յազըջըն:
Առաջին աշխարհամարտից ի վեր դռնփակ մնացած հիշյալ եկեղեցին սկսել էր վերանորոգվել «Ստամբուլ. Եվրոպական մշակույթի մայրաքաղաք 2010» նախագծի շրջանակներում: Պատասխանատու նախարար է նշանակաված եղել հենց Հայաթի Յազըջըն:
Այսօր տեղի ունենալիք բացման արարողությունը հանդիսապետելու է Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, ում հրավերով բացմանը ներկա է գտնվելու նաև Թուրքիայի մաքսերի ու առևտրի նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան