Ձմեռային արձակուրդները կարող են երկարացվել
Հիմք ընդունելով ՀՀ մարզերից ստացված առաջարկությունները` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին, որում նշվում է, որ ՀՀ ԿԳՆ-ն չի առարկում, որ սովորողների գարնանային արձակուրդները, անհրաժեշտության դեպքում, միացվեն ձմեռային արձակուրդներին:
ԿԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` նկատի ունենալով ձմռանը դպրոցների ջեռուցման կազմակերպման հետ կապված դժվարությունները՝ ուսումնական հաստատությունները կարող են արձակուրդները հունվար ամսին երկարացնել ևս մեկ շաբաթով և բաց թողած դասաժամերը լրացնել լրացուցիչ պարապմունքների կազմակերպման միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին