Խաչատուրով. 2011-ին նախորդ տարիների համեմատ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը զգալիորեն աճել են
«Ադրբեջանը շարունակում է հանդես գալ ռազմատենչ հայտարարություններով՝ դրան զուգակցելով ռազմականացման քաղաքականություն: Հակառակորդի հնարավոր սադրանքին արժանի հակահարված տալու համար հարկավոր է մշտապես զգոն լինել, զինված ուժերը մշտապես մարտունակ վիճակում պահել, որի կարևոր պայմանն է ամենօրյա քրտնաջան աշխատանքը, ռեսուրսների արդյունավետ օգտագործումը և կարգապահության ամրապնդումը»,-նման հայտարարությամբ հանդես է եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախօրեին տեղի ունեցած նախարարին կից կոլեգիայի նիստում:
Պն հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, զինված ուժերի մարտական պատրաստականության ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետու զեկույցով հանդես է եկել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը փաստել է, որ նախորդ տարիների համեմատ 2011 թվականին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը զգալիորեն աճել են, սակայն ՀՀ զինված ուժերը բոլոր ոտնձգություններին արձագանքել են համարժեքորեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան