Աճուրդային տները վաճառել են 1,7 միլիարդ դոլարի ժամանակակից արվեստի նմուշներ
Christie's և Sotheby's աճուրդային տներում այս տարվա ընթացքում ժամանակակից արվեստի նմուշների վաճառքի ընդհանուր գումարը կազմում է 1,7 միլիարդ դոլար: Նման տվյալներ ներկայացրել են Bloomberg գործակալության մասնագետները:
Նրանց հաշվարկով, նախորդ տարվա համեմատ (1,2 միլիարդ դոլար) շուկան աճել է 35 տոկոսով: Փորձագետները հաշվել են ժամանակակից արվեստի նմուշների 12 հիմնական վաճառքից ստացած արդյունքները:
Sotheby's աճուրդային տունն այս տարվա ընթացքում վաճառել է 844,1 միլիոն դոլարի ժամանակակից արվեստի նմուշներ, իսկ Sotheby's-ը` 834,3 միլիոն դոլարի:
Կոլեկցիոներները տարվա ընթացքում նախընտրել են գնել արդեն հայտնի նկարիչներ, օրինակ Հ. Ռիխտերի ստեղծագործությունները: Միաժամանակ գործակալությունը նշում է, որ մի քանի նկարիչների աշխատանքների գները չեն կարողացել հասել մինչճգնաժամային` 2008 թվականի գներին:
Phillips de Pury աճուրդային տունը, որն ավելի շատ վաճառում է ոչ այնքան հայտնի նկարիչների աշխատանքներ, տարվա ընթացքում 208,3 միլիոն դոլարի է վաճառք կատարել, որը նախորդ տարվա համեմատ ավել է 7 միլիոնով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում