Չավեսը կասկածում է ԱՄՆ-ին Լատինական Ամերիկայի ղեկավարներին քաղցկեղով վարակելու համար
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը ենթադրություն է արել, թե հնարավոր է` Միացյալ Նահանգները հատուկ տեխնոլոգիա է մշակել Լատինական Ամերիկայի երկրների ղեկավարներին քաղցկեղով վարակելու համար: Այս մասին տեղեկացնում է «Ասոշիեյթիդ Պրես» գործակալությունը:
Նշենք, Ուգո Չավեսն արդեն մի քանի ամիս է, ինչ պայքարում է քաղցկեղի դեմ: Աշնան ամիսներին Չավեսը մի քանի անգամ վիրահատության էր ենթարկվել Կուբայում, որից հետո քիմիոթերապիայի կուրս էր անցել հայրենիքում:
Երեկ հայտնի դարձավ, որ վահանագեղձի ուռուցք է հայտնաբերվել Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիշների մոտ ևս: Վերջինիս մամուլի քարտուղարը նշել է, թե նախագահը պատրաստվում է վիրահատության, որը անցկացվելու է հունվարի ամսին: Հայտնի է նաև, որ քաղցկեղով հիվանդ է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը:
Չավեսի խոսքերով, ինքը դեռ ուղղակի ապացույցներ չունի գործին Միացյալ Նահանգների հավանական ներգրավվածության վերաբերյալ, սակայն տարօրինակ է համարում, որ 2011 թ-ին Լատինական Ամերիկայի միանգամից երեք առաջնորդի մոտ չարորակ ուռուցք է հայտնաբերվել:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին