Ռոսսել. «Մենք ինչո՞ւ պիտի վճարենք գործակալներին»
Մոլորակի առաջատար ակումբների ղեկավարները միջազգային կազմակերպություններին` ՖԻՖԱ-ին և ՈՒԵՖԱ-ին առաջարկում են բարեփոխումներ իրականացնել` գործակալներին ծառայությունների դիմաց վճարման կարգն ու չափերը փոփոխելու համար:
«Ինքս ինձ միշտ հարցրել եմ, թե ինչու բանակցություններում ֆուտբոլիստին ներկայացնող գործակալին, ով ներկայացնում է նրա շահերը, ակումբը պետք է վճարի միջնորդական գործունեության համար,- «Բարսելոնի» նախագահ Սանդրո Ռոսսելի խոսքերը մեջբերել է «Reuters»-ը:- Դա անիմաստ է: Կարծում եմ` ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն այդ համակարգում պետք է բարեփոխումներ կատարեն»:
Ավելի վաղ ՖԻՖԱ-ի ղեկավարությունը հրապարակել է իր պլանները, որոնց համաձայն` տրանսֆերային գործարքներն այսուհետ ավելի թափանցիկ պետք է դառնան, իսկ գործակալներին վճարումները պետք է կանոնակարգվեն: Դա ակումբներին հնարավորություն կտա շատ միլիոններ խնայել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան