Տիմոշենկոն բողոքել է բանտախցի շուրջորյա լուսավորությունից
Ուկրաինայի օրենսդրությունը չի արգելում հսկողություն իրականացնել կալանավայրերում գտնվող անձանց նկատմամբ: Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների, նման հայտարարությամբ հանդես է Կաչալովի ուղղիչ գաղութի պետ Իվան Պերվուշկինը, հավելելով, որ Ուկրաինայիի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ ուժեղացված հսկողությունն իրականացվում է «նրա անվտանգության նկատառումներով»:
«Մեզ մոտ՝ գաղութում, ավելի քան 80 տեսախցիկ է: Խցերում պետք է լինի բավարար լուսավորություն, որ մշտական հսկողություն իրականացնենք», - ասել է նա:
Պերվուշկինը նաև հայտնել է, որ Տիմոշենկոյից բողոք է ստացվել բանտախցի շուրջօրյա լուսավորության վերաբերյալ: «Բողոք է ստացվել, այժմ այն քննարկվում է », - ասել է պետը:
Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն 2011թ հոկտեմբերին 7 տարվա ազատազրկման է դատապարտվել Ռուսաստանի հետ գազային համագործակցության շրջանակներում ծառայողական պարտականություններում չարաշահումների համար: 2011 թվականի դեկտեմբերի 30-ին նրան տեղափոխել են է Կաչալովի ուղղիչ գաղութ: