Արյունահեղություն բանտում. 31 սպանված
Մեքսիկայի Տամաուլիպաս նահանգի բանտում նախօրեին բախումներ են արձանագրվել , որի հետևանքով սպանվել է 31 ազատազրկված և ևս 13-ը վիրավորվել:
Utro.ru-ի հաղորդմամբ, ոստիկանությունը բախումը բացատրել է նրանով, որ ազատազրկվածները չեն կարողացել համաձայնության գալ սեփական հեղինակության հաստատման շուրջ ու կռվի բռնվել ինքնաշեն զենքի միջոցով:
Աղբյուրը նշում է, որ արյունահեղության դրդապատճառ է հանդիսացել բանտի ղեկավարության որոշումը ազատազրկվածներից ոմանց տեղափոխել նմանատիպ այլ հաստատություններ, որի արդյունքում էլ մնացողները բախվել են: