Նախկին վարչապետին մեղադրում են կաշառակերության մեջ
Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերթին մեղադրվում է կաշառակերության համար. նրան արդեն պաշտոնական մեղադրանք է ներկայացվել Holyland շինարարական ընկերության գործով:
Utro.ru-ն հղում անելով դատախազության տվյալներին տեղեկացնում է, որ Օլմերթը Երուսաղեմի քաղաքապետի պաշտոնում կաշառք է վերցրել շինարարական պրոեկտներին աջակցելու համար: Մասնավորապես, իբր նա աջակցել է իսրայելական մայրաքաղաքում էլիտար թաղամասի կառուցմանը ու դրա դիմաց ստացել 260 հազար դոլար:
Օլմերթն իր հերթին հերքում է իրեն հասցեագրված բոլոր մեղադրանքները:
Հիշեցնենք, որ Օլմերթը վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել կոռուպցիոն աղմկահարույց պատմությունների պատճառով: