Նախարար Արմեն Աշոտյանը մեկնել է Լոնդոն
Միացյալ Թագավորության համալսարանների և գիտության նախարար, պատգամավոր Դեյվիդ Վիլլեթսի և կրթության պետքարտուղար, պատգամավոր Մայքլ Գոուվի հրավերով, Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Լոնդոն:
ԿԳՆ պաշտոնական կայքի փոխանցմամբ, կրթության նախարարների համաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել կրթական համակարգերի բարեփոխման, քաղաքականության իրականացման, կրթության որակի ապահովման և օրենսդրական դաշտի կատարելագործման վերաբերյալ հարցեր:
Համաժողովին մասնակցում է նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին