«Open Doors». Ադրբեջանում ոտնահարվում են քրիստոնյաների իրավունքները
«Open Doors» միջազգային բարեգործական իրավապաշտպան կազմակերպությունը, որն աջակցության ձեռք է մեկնում այն երկրներում բնակվող քրիստոնյաներին, որտեղ քրիստնեական հավատանքը ենթարկվում է հետապնդումների և բռնաճնշումների, Ադրբեջանին ներառել է «The World Watch List 2012» խորագիրը կրող ցուցակում, որտեղ ներառված են 50 պետություններ և ինքնավարություններ որտեղ առավելագույնս ոտնահարվում են քրիստոնյաների իրավունքները:
Կազմակերպության զեկույցում մասնավորապես նշվում է. «Ադրբեջանի քրիստոնյա հավատացյալները համարվում են դավաճաններ, քանի որ այնտեղ քրիստոնեությունը կապում են Հայաստանի հետ, որն էլ համարվում է վերջիններիս ոխերիմ թշմանին: Ադրբեջանում քրիստոնյաների ընդհանուր ընկալումը բացասական բնույթ է կրում, երկրի իշխանությունը սկսել է ինտենսիվորեն պայքարել կրոնի դեմ, և նախորդ տարիների համեմատ, քրիստոնյաների վիճակը երկրում վատթարացել է:
Շատ քրիստոնյաներ չեն կարողնաում գտնել կամ պահել իրենց աշխատատեղերը, նրանց աչալրջորեն հետևում են հատուկ ծառայությունները, ոստիկանությունը ևս մեծ դեր է խաղում այս հարցում: Չնայած այս հանգամանքին, հավտացյալների թիվը երկրում շարունակում է աճել, և նույնիսկ որոշները ակտիվ քարոզչություն են իրականացնում:
Հատկանշական է նաև, որ Ադրբեջանում գոյություն չունի եկեղեցիների շինարարության ազատության իրավունք: Եկեղեցիները պետք է հատուկ թույլատվություն ունենան շինարարություն իրագործելու համար, սակայն այս թույլատվությունը գրեթե չի տրվում»: