Բացվել է Ստամբուլի հայկական եկեղեցիներից մեկը
Թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթի իրազեկմամբ` նախօրեին պատարագ մատուցելու համար վերաբացվել է Ստամբուլի Գալաթա թաղամասում գտնվող և Շիշլիի թաղապետարանի կողմից վերանորոգված հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:
Բացմանը հրավիրված է եղել մասնակցելու նաև Շիշլիի թաղապետ Մուստաֆա Սարըգյուլը: Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի առաջնորդ, վարդապետ Թաթուլ Անուշյանի հանդիսապետությամբ մատուցվել է պատարագ, որից հետո խոսել են Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը և Շիշլիի թաղապետը:
«Մենք շարունակելու ենք ջանք ներդնել հանուն մարդասիրության, խաղաղության, ազատության և ժողովրդավարության»,- նշել է Մուստաֆա Սարըգյուլը: