Հայկական կողմը դեռ սպասում է պատասխանի
Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը հայտարարել էր, որ մինչև տարեվերջ պետք է հայկական կողմը որոշում կայացնի` միասնակցելո՞ւ է 2012 թվականին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին, թե՞ ոչ:
Panorama.am-ի հետ զրույցում Գոհար Գասպարյանն ասաց, որ մինչ օրս դեռևս որոշում չկա:
Հայկական կողմը դեռ սպասում է անվտանգության երաշխիքների, որոնք պետք է ստանա Եվրոպական հեռարձակողների միության կողմից, իսկ վերջինս էլ՝ ադրբեջանական կողմից: «Մենք սպասում ենք պատասխանի»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները