Տղամարդիկ ևս կհամարվեն բռնաբարության զոհ
83 տարվա ընթացքում առաջին անգամ FBI-ը վերանայել է հանցագործությունների ցուցակը, որոնք որակվում են իբրև բռնաբարություն: Դաշնային նախորդ օրենսդրության համաձայն, որը հրապարակվել էր հեռավոր 1920թ-ին, բռնաբարությունը վերաբերում էր հիմնականում կանանց` նրանց նկատմամբ բռնի ուժով գորժողություններ կատարելու իմաստն էր կրում:
Իսկ ներկայիս փոփոխությունների համաձայն, բռնաբարության զոհին զրկել են սեռից, այսինքն` այսուհետ բռնաբարություն է համարվելու ցանկացված սեքսուալ բնույթի գործողություն, որ կատարվել է առանց զոհի համաձայնության ու զոհ կարող է համարվել նաև տղամարդ, ինչ նախկինում չի եղել: Հղում անելով The New York Times-ին այս մասին գրում է Lenta.ru-ն: