«Մանչեսթեր Սիթին» կրկին տուգանեց Կառլոս Տևեսին
«Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Կառլոս Տևեսը հերթական անգամ տուգանվել է կարգապահության խախտման համար: Այս մասին հայտնում է people.co.uk-ը: Պատճառն այն է, որ ֆուտբոլիստը նոյեմբերին վերադարձել է հայրենիք առանց ակումբի ղեկավարության համաձայնության: Իրավաբանական խնդիրների արդյունքում «քաղաքաբնակները» շարունակում են Տևեսին աշխատավարձ վճարել, իսկ նա մոտ ժամանակներս, ամենայն հավանականությամբ, կդառնա «Միլանի» ֆուտբոլիստը: «Մանչեսթեր Սիթին» որոշել է այս անգամ նրան տուգանել 1 մլն ֆունտ ստեռլինգով:
Հիշեցնենք, որ Տևեսն պայմանագրի 5 կետի խախտման համար առաջին անգամ տուգանվել է մեկ ամիս առաջ` 800 հազար ֆունտով, սակայն շուտով տուգանքը կրճատվեց 50 տոկոսով` Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի միջամտության շնորհիվ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան