«Համերաշխությունը» փետրվարին կորոշի ընտրություններին մասնակցության ձևաչափը
Նախատոնական օրերին Panorama.am-ը տեղեկացրել էր, որ թուրք ու ադրբեջանցի հաքերները կոտրել են «Համերաշխություն» շարժման պաշտոնական կայքէջը: Ինչպես մեզ հետ զրույցում այսօր նշեց շարժման համակարգող Սարգիս Ավետիսյանը` խնդիրն արդեն վերացվել է ու կայքը բնականոն գործում է:
Ինչ վերաբերում է շարժման առաջիկա ծրագրերին ու, մասնավորապես, մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափին, ապա Ս.Ավետիսյանը նշեց, որ անպայման մասնակցելու են, սակայն ձևաչափը ու մնացած մանրամասները հայտնի կդառնան փետրվարի կեսերին, երբ «Համերաշխությունը» համագումար կհրավիրի.
«Մինչ այդ ավելին ասել չեմ կարող»,- հավելեղ նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին