Ո՞վ պետք է իրազեկեր երեխաներին, որ իրենց դպրոցում այսօր դաս չկա
Այսօր առավոտյան որոշ երեխաներ այցելելով դպրոց` հենց այնտեղ իմացել են, որ դասերը սկսելու են ոչ թե այսօր, այլ ավելի ուշ:
Հիշեցնենք, որ հունվարի 9-ից դպրոցներում պետք է վեսկսեին դասերը, սակայն ԿԳ նախարարը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին, նշել, որ ԿԳՆ-ն չի առարկում, որ սովորողների գարնանային արձակուրդները, անհրաժեշտության դեպքում, միացվեն ձմեռային արձակուրդներին:
Panorama.am-ն արդեն հայտնել է, որ մայրաքաղաքի 23 դպրոցում դասերը կսկսեն հունվարի 23-ից:
ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին էլ տարբեր դպրոցներից իրենք տեղեկություններ են ստանում դասերը սկսել-չսկսելու մասին:
«Սակայն հասցրել ենք բոլորի հետ կապ հաստատել, տարբերությունը կարող է լինել 2-3»,-ասաց վարչության պետն ու հավելեց, որ գարնանային արձակուրդը ձմեռայինին միացրած դպրոցների ընդհանուր թիվը դեռ չի ամփոփել` «ես դեռ չեմ արել, որվհետև դա ինձ ոչ մի բան չի տալիս հիմա»:
Աշակերտների` դպրոց հասնելու մեջ Նարինե Հովհաննիսյանը վատ բան չի տեսնում, հարցին էլ, թե ինչու իրազեկում չի եղել, պատասխանում է, թե չեն հասցրել. «Դեկտեմբերի 23-ին գնացին արձակուրդ, ամսի 28-ին մենք այդ շրջաբերականը իջացրեցինք, դրա համար չեն հասցրել: Երեխայի գնալը պրոբլեմ չէ, նա պետք է գնար, որ իմանար: Ում հասցրել են ասել են, նա չի գնացել: Բայց եթե նա մի անգամ էլ է գնացել իր հարազատ դպրոցը, դրա մեջ ինչ կա, ասենք թե էլի»:
Հովհաննիսյանի խոսքով, սարսափելի ոչինչ էլ չի պատահել, իսկ իրազեկման պարտավորություն նախարարությունը չի ստանձնել, դա պետք է անեին դասղեկները: «Գնացել են, հանդիպել են դասղեկներին, մի բան են ասել, մի բան են հանձնարարել, սա էլ վարիանտ է, էլի»:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից էլ հայտնում են, որ հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 28.12.2011թ. Երևանի քաղաքապետին ուղղած շրջաբերական գրությունը, 16.05.2011թ. «Հանրակրթական ուսումնական հաստատությունների 2011-2012 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» հ.563–Ն հրամանը և քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝ 09.01.2012թ զեկուցագիրը` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ Երևանի անհատական ջեռուցման համակարգ չունեցող թվով 20 դպրոցների 3-12-րդ դասարանցիների համար ձմեռային արձակուրդը երկարաձգվել է մինչև 2012 թվականի հունվարի 20-ը , իսկ 1-ին և 2-րդ դասարանցիներինը՝ մինչև փետրվարի 3-ը ներառյալ։
Նույն կարգադրությամբ ջեռուցման համակարգ ունեցող դպրոցներում 2-րդ կիսամյակի դասերը 1-ին և 2-րդ դասարաններում կսկսվեն 23.01.2012թ., իսկ 3-12րդ դասարաններում՝ 09.01.2012 թվականից։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան