Թրիերի «Մելանխոլիան»՝ տարվա ֆիլմ
Դանիացի ռեժիսոր Լարս Ֆոն Թրիերի «Մելանխոլիա» դրաման ԱՄՆ կինոքննադատների միության վարկածով 2011 թվականի լավագույն ֆիլմ է ճանաչվել: Կինոնկարը պատմում է Երկրագնդի գոյության վերջին օրերի մասին՝ մինչ դրա բախումը հորինված Մելանխոլիա մոլորակի հետ: Ֆիլմի նախաբանում երկրի կործանումն է, ապա երկու քույրերի պատմություն՝ նրանցից մեկը պայքարում է չստացված հարսանիքից հետո դեպրեսիայի դեմ, իսկ մյուսը խնամում է նրան:
Ֆիլմի պրեմիերան կայացել էր Կաննի փառատոնում և խամրել էր սկանդալով, երբ Թրիերը համակրանք էր հայտնել Հիտլերի հանդեպ: Այդուհանդերձ «Մելանխոլիան» շատ մեծ հաջողություն է ունեցել, իսկ գլխավոր դերակատարուհիներից Կիրստեն Դանստն արժանացել է «Ոսկե արմավենու», նաև ամերիկյան կինոքննադատները նրան համարել են 2011-ի լավագույն դերասանուհի: Լավագույն դերասանը՝ Բրեդ Փիթն է, ռեժիսորը՝Տերենս Մալիկը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները