Ամերիկացի լրտեսը մահապատժի է դատապարտվել Իրանում
Իրանի իսլամական հանրապետության Հեղափոխական դատարանը մահապատիժ է նշանակել Միացյալ Նահանգների քաղաքացի Ամիր Միրզայի Հեքմաթի նկատմամբ`լրտեսության մեղադրանքով: «Fars» գործակալության փոխանցմամբ, ազգությամբ իրանցի, ԱՄՆ Արիզոնա նահանգում ծնված և ամերիկյան զինուժում ծառայած Խիկմետը մեղավոր է ճանաչվել ԱՄՆ-ի Կենտրոնական Հետախուզական վարչության հետ համագործակցելու համար:
Նախորդ ամիս, իրանական հեռուստաընկերությունները ցուցադրել էին ձերբակալվածի խոստովանական ցուցմունքները:
Հարցազրույցում Խիկմետն ասել էր, թե հետախուզական վարչությունից իրեն առաջարկել են համագործակցել այն բանից հետո, երբ պարզվել է, որ հաջող տիրապետում է արաբերեն և պարսկերեն լեզուներին: Իրան ժամանելուն պես Խիկմետը պետք է անվճար տեղեկություններ հայտներ Իրանի հետախուզական նախարարությանը երկրի այն քաղաքական գործիչների մասին, ովքեր ԱՄՆ-ի հետ որոշակի կապեր են պաշտպանում: Ըստ մտահղացման, ամերիկացի լրտեսն այդպիսով պետք է նվաճեր իրանական հետախուզական մարմինների վստահությունը, իսկ հետագայում ներթափանցելով համակարգ՝ գործել հօգուտ Նահանգների:
Հարցազրույցի ժամանակ ցուցադրվել էին նաև լրտեսի անձը հաստատող փաստաթուղթը անգլերեն լեզվով, ինչպես նաև ամերիկյան բանակի սպայի համազգեստը: