Հասարակություն 13:25 10/01/2012

Շտապօգնության ծառայությունը Ամանորին աշխատել է լարված գրաֆիկով

Երևանի Շտապօգնության ծառայությունը Ամանորին աշխատել է լարված գրաֆիկով: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը, այս տարվա հունվարի 1-8-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր կանչերի քանակը կազմել է 5708, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1103 կանչով ավելի է: Նշվեց նաև, որ հունվարի 1-8-ը հիվանդանոց է տեղափոխվել 895 հիվանդ:

«Եթե անցած տարի 616 կանչը համարվում էր բավականին շատ, ապա այս տարի կանչերի քանակը օրական հասել է 750-ի, ինչը դժվարացրել է շտապօգնության աշխատանքը»,- ասաց Թ.Ստեփանյանը:

Ըստ նրա՝ կանչերը հիմնականում կապված են եղել սրտային հիվանդությունների հետ. այս տարվա առաջին ութ օրերին նման հիվանդությունների համար գրանցվել է 1462 կանչ, որից 269-ը հոսպիտալացվել է: Մանկական կանչերի թիվը եղել է 513, որի արդյունքում 118 երեխա հոսպիտալացվել է:

Ինչ վերաբերում է տոնական օրերին գրանցված ալկոհոլային թունավորումներին, ապա այս տարի դրանց թիվը կազմել է 25, իսկ սննդային թունավորումներինը՝ 3, իսկ 50 դեպքը, ըստ Թ.Ստեփանյանի, ավելի շատ կարելի է վերագրել աղեստամոքսային խրոնիկ հիվանդությունների սրացմանը, այլ ոչ թե սննդային հիվանդություններին:

Նշվեց նաև, որ հունվարի 1-8-ն ընկած ժամանակահատվածում շտապօգնության բրիգադայի ներկայությամբ գրանցվել է մահացության 9 դեպք, իսկ մինչ շտապօգնության բրիգադայի հասնելը՝ 52 դեպք:

Թ.Ստեփանյանի խոսքերով՝ այսօր մեծ խնդիր են առաջացնում կրկնակի կանչերը: «Բրիգադան հիվանդին զննելուց հետո փորձում է նրան հոսպիտալացնել, սակայն հիվանդը հրաժարվում է հիվանդանոց տեղափոխվելուց, բայց որոշ ժամանակ անց նորից է շտապ օգնություն կանչում: Արդյունքում, միայն երկրորդ կամ երրորդ կանչից հետո է տեղափոխվում հիվանդանոց, իսկ դա արդեն լուրջ խնդիրներ է առաջացնում»,- ասաց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրենը և հավելեց, որ հունվարի 1-8-ը գրանցվել է 212 կրկնակի կանչ: Եթե անցած տարի այդ նույն ժամանակահատվածում օրական գրանցվել է 15-16 կանչ, ապա այս տարի՝ 30-36 կանչ:

Ըստ Թ.Ստեփանյանի՝ շտապօգնությունը պետք է հիվանդին հասնի 7-12 րոպեի ընթացքում, սակայն պատահում են նաև ուշացումներ, որը կարող է մի շարք պատճառներով պայմանավորված լինել, օրինակ` պիկ ժամերին, որը հատկապես երեկոյան ժամերն են, երբ կանչերը շատ են: «Օրական 700 կանչի դեպքում ֆիզիկապես հնարավոր չէ 7-12 րոպեում հիվանդին հասնել»,-ասաց նա: Նա նաև ընդգծեց, որ լինում են հիվանդներ, որ հոսպիտալիզացիայից հրաժարվում են և ցանկանում են, որ բժիշկը երկար ժամանակ մնա իրենց տանը, սակայն բժիշկը հիվանդի տանը պետք է մնա 20 րոպե:

Թ.Ստեփանյանի խոսքերով՝ շտապօգնությունն անհետաձգելի օգնություն է, և անհրաժեշտության դեպքում շտապօգնություն իհարկե է պետք է դիմել, սակայն հաճախ դիմում են ուղղակի գլխացավի, ատամի ցավի համար, 37.2 տաքության ժամանակ: Ուստի, այդ կանչերի ժամանակ շտապողականություն չեն ցուցաբերում, այլ արձագանքում են այն կանչերին, որոնք ավելի կարևոր են:

Թ.Ստեփանյանը տեղեկացրեց նաև, որ 2011թ.-ին կանչերի քանակը բավականին շատացել են. 2010 թվականի համեմատ 14656 կանչով ավելի է եղել: Նշվեց նաև, որ շտապօգնությունը օրական սպասարկել է 500- 520 հիվանդի:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:29
Նախկին ֆուտբոլիստը կարող է դառնալ Վրաստանի նախագահ
«Վրացական երազանք»-ը որպես նախագահի թեկնածու ներկայացրել է Միխեիլ Ղավելաշվիլիին: 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին հայտնի է դարձել...
Աղբյուր` Panorama.am
12:22
Սարգսյանի, Շիրինյանի, Բաբաջանյանի, Խզմալյանի առջև խնդիր են դրել Փաշինյանի «թաթիկներին խփել». ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն
«Ամերիկացիները մտածում են՝ ինչպես թույլ չտալ, որ Երևանը հեռանա, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից»,-այսօր տարածած...
Աղբյուր` Panorama.am
11:53
Ի՞նչ նոր անալիզներ կհանձնեն հղիները դեկտեմբերի 1-ից
Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում: Առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
11:46
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Այս մասին Panorama.am-ին ասաց կառավարության աշխատակազմի...
Աղբյուր` Panorama.am
11:28
Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է 1 տարի ժամկետով
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (դատավորներ՝ Լուսինե Ալավերդյան, Գրիգոր Հովհաննիսյան, Կարեն Հովհաննիսյան) Արմեն Չարչյանի գործով, մեղադրող դատախազի...
Աղբյուր` Panorama.am
11:10
2025 թ.-ին կթանկանան էլեկտրաէներգիան, գազը, ջուրը. Նաիրի Սարգսյան
2025 թվականի բյուջեով կառավարությունը կրկին հարկային մեծ մուտքեր է նախանշել, բայց այն արդեն ապահովելու է ՀՀ սովորական քաղաքացու գրպանի հաշվին՝...
Աղբյուր` Panorama.am
11:04
Վաշինգտոնում հասկանում են՝ հայերը փող հաշվել գիտեն. ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն
ԱՄՆ Պետդեպարտամենտը կասկածում է, որ Արևմուտքի հետ մերձեցման Հայաստանի ուղին անխուսափելի է։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ արտաքին...
Աղբյուր` Panorama.am
10:44
Երեք մարզում 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղում
Արագածոտնի, Լոռու, Արարատի առանձին հատվածներում 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղում։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
10:15
Սիմոնյանի խոսնակը հերքում է «Հրապարակ»-ի լուրը
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանը հերքում է «Հրապարակ»-ի լուրը։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել...
Աղբյուր` Panorama.am
10:13
Սպիտակի ոլորանները փակ են
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, առատ ձյան, սաստիկ բքի, տեսանելության բացակայության և տրանսպորտային միջոցների վթարի պատճառով Ծիլքարից...
Աղբյուր` Panorama.am
10:11
Իրանը ողջունում է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը
Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
09:49
Գվարդիոլան հետխաղյա ասուլիսին հայտնվել է վնասվածքներով
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան շատ է վրդովվել Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 5-րդ տուրի «Ֆեյենորդի»...
Աղբյուր` Panorama.am
09:36
Խոսնակ. Քննչական կոմիտեում քաոս չկա
Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն արձագանքել  է մամուլի այսօրվա հրապարակմանը. «Այսօրվա լրահոսը շատ դրամատիզացված սկսվեց։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Հարութ Սասունյան. Գիրքը բացահայտում է 1890-ականների թուրքական ջարդերից փրկված հայերի 8000 նամակները
Բոլորովին վերջերս ստացա Երևանում 2021 թվականին լույս տեսած մի արժեքավոր գրքի առաջին հատորը, որն առաջին անգամ հանրայնացնում է 1894-96 թթ. Սուլթան...
Աղբյուր` Panorama.am
09:19
Սեդրակ Երկանյանի ծննդյան և մասնագիտական հոբելյաններին նվիրված համերգ կանցկացվի
Մշակույթի  վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի ծննդյան 70, ստեղծագործական գործունեության 55 և «Տաղարան» հնագույն երաժշտության...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդիկ Հակոբյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեն, որը Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով 2 շաբաթ Է ղեկավար չունի, առաջիկայում...
Աղբյուր` Panorama.am
09:16
Նոյեմբերի 27-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 27-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 388.88դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Նազարյանը երկար ժամանակ է՝ ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի վարքը խմբակցությունը որոշել է...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Փաշինյանը մաքրում է նաև ՔՊ մարզային կառույցները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կողմից ՍՄՍ հաղորդագրություններով պաշտոնանկ անելու սարսափը մարզեր է հասել:...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Սիմոնյանը ոչ միայն վիրավորել, այլև ծաղրել է Աղազարյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Ալեն Սիմոնյանի և Հովիկ Աղազարյանի հանդիպումը տևել է մոտ 40 րոպե: Հիմնականում խոսել է...
Աղբյուր` Panorama.am
09:06
Ինչու են դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Մեկնաբանում է Սուրեն Պարսյանը
Վերջին օրերին Հայաստանի արտարժույթի շուկայում որոշակի տատանումներ են նկատվում, դոլարն ու եվրոն սկսել են արժեվորվել։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Հրապարակ». Նարեկ Զեյնալյանը վերջին փորձերն է անում Փաշինյանի բարեհաճությանն արժանանալու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական Նարեկ Զեյնալյանը, որ Փաշինյանի «խնդրանքով» մանդատից հրաժարվելու դիմում է...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Ալխաս Ղազարյանի տարեկան աշխատավարձը հատել է 2 միլիոն դրամի շեմը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել այն երջանիկ հեղափոխականների...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Քննչական կոմիտեում ուշքի չեն գալիս
«Հրապարակ» թերթը գրում է. «Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկությունից հետո Քննչական կոմիտեում ուշքի չեն գալիս։ Մեզ հայտնի...
Աղբյուր` Panorama.am
08:57
Հրդեհ է բռնկվել Բալահովիտի մանկապարտեզում
Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 05:04-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ...
Աղբյուր` Panorama.am
08:48
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:45
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
23:24
Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո
Պարզվում են Մոսկվայի արևմուտքում տարօրինակ հանգամանքներում երեխայի մահվան պատճառները։ Այս մասին հայտնում է mk.ru-ն։ Միջադեպը տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
23:14
Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է «Երևանի սուպերմարկետներում գրեթե ամենուր աշխատակցուհիներից շատերի խոսքում որսում եմ հայերենի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}