Հյուսիսային Կորեան համաներում է հայտարարել
Առաջնորդներ Կիմ Իր Սենի ու Կիմ Չեն Իրի հիշատակ- հոբելյաններին նվիրված Հյուսիսային Կորեայում փետրվարի 1-ին համաներում է հայտարարվել: Այդ մասին տեղեկացնում է Utro.ru-ն:
Դեռևս չի հրապարակվում, թե քանի ազատազրկված ու հանցագործությունների որ տեսակներն են ընկնում համաներման տակ: Մինչդեռ իրավապաշտպան միջազգային կազմակերպությունները տեղեկացնում են, որ Հյուսիսային Կորեայի բանտերում են ներկայում գտնվում ավելի քան 200 հազար տղամարդ, կին ու նույնիսկ երեխաներ, ովքեր դատապարտված են ոչ թե քրեական հանցագործությունների, այլ քաղաքական դրդապատճառներով: