Մուրադխանյանի համար իր ազատման հրամանն անսպասելի էր
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հունվարի 9-ի հրամանով աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ է անցել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նորայր Մուրադխանյանը:
Նույն օրվա մեկ այլ հրամանով, ինչպես Panorama.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից, վարչության պետ է նշանակվել ոստիկանական ակադեմիայի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը:
Նորայր Մուրադխանյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր համար անսպասելի էր ոստիկանապետի որոշումը, իսկ հարցին թե ի՞նչ է պատրաստվում անել, Մուրադխանյանը պատասխանեց. «Կհանգստանամ»:
Նորայր Մուրադխանյանը ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչության պետ էր նշանակվել 2008-ի հուլիսին: