Մայրաքաղաքում տոն օրերին 447 երեխա է ծնվել. ԱՆ-ը չի հաշվառում, թե քանիսն է տղա կամ աղջիկ
«Հունվարի 1-9-ը Երևանում ծնվել է 447 երեխա»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը: Բանախոսը հայտնեց, որ 2012 թվականի առաջին օրերին ծնունդների թիվը դեռ հայտնի է միայն մայրաքաղաքի կտրվածքով: «Մարզերից մենք դեռ տեղեկություններ չենք ստացել», - ասաց նա:
Երբ panorama-ի թղթակիցը փորձեց ավելի ստույգ տեղեկություն ստանալ Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության վարչությունից, այնտեղից հայտնեցին, որ ծննունդների վերաբերյալ մարզերից տեղեկատվությունը գալիս է ամսվա կտրվածքով:
Միաժամանակ վարչությունում հայտնեցին, որ Առողջապահության նախարարությունը երբեք չի հաշվառել նորածիններին ըստ սեռերի:
«Նման վիճակագրություն, մանվանդ ըստ օրերի` ոչ մի գերատեսչություն չի անում, և կարելի է զարմանալ, թե որոշ տեղական լրատվամիջոցներ որտեղից են նման տեղեկատվություն ստանում: Երևի զանգում են բոլոր ծննդատները», - ասացին Մոր և մանկան առողջության վարչությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում