Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 7,544,118 կարճ հաղորդագրություն և 37,384,873 զանգ
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հայտարարում է, որ Ամանորի նախաշեմին` 2011թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 4,283,556 կարճ հաղորդագրություն, իսկ 2012 թ. հունվարի 1-ին` 3,260,562-ը:
Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ դեկտեմբերի 31-ին` մինչև կեսգիշեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 18,131,557, իսկ 2012-ի հունվարի 1-ին ևս 19,253,316 զանգ:
Ընդհանուր առմամբ, 2011 թվականի դեկտեմբերի 31-ին և 2012թ.-ի հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 7,544,118 կարճ հաղորդագրություն և 37,384,873 զանգ:
Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, զանգերի քանակն աճել է 0.22 տոկոսով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա