«Երկիր». ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» շտաբի պետ դեռ չեն ընտրել
Մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար ՕԵԿ-ի շտաբը կղեկավարի ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանը: Լուրը «Երկիր» օրաթերթի հետ զրուցում հաստատել է անձամբ պատգամավորը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը թերթի հետ զրույցում տեղեկացրել է, որ ԲՀԿ-ում շտաբի ղեկավար դեռ չեն ընտրել, փոխարենը կուսակցությունը ձևավորել է աշխատանքային խումբ, որն էլ աշխատում է նախընտրական ծրագրի վրա: Անդրադառնալով ԲՀԿ շտաբի ղեկավարի պաշտոնում սեփական թեկնածության առաջադրմանը` Զոհրաբյանը նշել է, որ այլ գործառույթներ է իրականացրել նախընտրական շրջանում և կարծում է, որ ճիշտ կլինի շարունակել դրանց իրականացումը:
«Ժառանգության» մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը կարծիք է հայտնել, որ իրենց կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարն, ամենայն հավանականությամբ, կնշանակվի փետրվարին: Ստեփան Սաֆարյանն էլ վստահեցրել է, որ հավանական թեկնածուներ չկան, կուսակցությունում անուններ չեն շոշափվում: