Լենքորանում հավատացյալների ու ոստիկանության միջև բախում է տեղի ունեցել
Ադրբեջանի Լենքորանի Քյուչյուք Բազար կոչված շրջանի Հուսեինիյա մզկիթում ոստիկանների և հավատացյալների միջև բախում է տեղի ունեցել:
tia.az-ի տեղեկացմամբ, միջադեպի պատճառը Կովկասի մահմեդականների վարչության հարավային շրջանների գծով կրոնական դատավորն է, որին բոլորը ճանաչում են Գանի անունով: Նա է ոստիկաններին հրավիրել մզկիթ, որպեսզի վախեցնի իրեն չհարգող հավատացյալներին:
Խնդիրն այն է, որ Լենքորանի հավատացյալ համայնքը չի ընդունում մզկիթի ղեկավար Համդուլլային և ախունդ Հաֆիզին: Ախունդ Հաֆիզը մի քանի տարի առաջ դատարանի որոշմամբ հեռացվել է պաշտոնից: Սակայն կարճ ժամանակ հետո Գանին նրան կրկին ախունդ է նշանակել այդ մզկիթում` հեռացնելով ժողովրդի կողմից սիրված ախունդ Ալիաղային: Դրանից հետո հավատացյալներն իրենք իրենց համար ախունդ են ընտրել Վյուսալ անունով մոլլային:
Հունվարի 9-ին մզկիթում նամազի արարողության ժամանակ Գանին ներս է մտել, վիրավորել հավատացյալներին և հայտարարել, որ կամ նրանք պետք է ենթարկվեն իրեն, կամ էլ այլևս մզկիթ չմտնեն: Լենքորանի 160 հավատացյալներ դեկտեմբերի 19-ին բողոքի նամակ են հղել Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեին և Կրոնական գործերով պետկոմիտեի նախագահ Հիդայաթ Օրուջովին:
Կայքը հայտնում է, որ երեկ նամազի ժամանակ ոստիկանական 5 ավտոմեքենա շրջապատել է մզկիթը: «Մզկիթի ղեկավարի և ախունդի նպատակը հավատացյալների և ոստիկանների միջև հաճախակի բախումներ ստեղծելն է` մզկիթի նկատմամբ իրենց իշխանությունը ամրապնդելու համար», -հայտնում է կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան