«ՖԱՐՍ». Ադրբեջանի պետական կառավարման համակարգում կաշառակերությունը վերածվել է սովորական երևույթի (վիդեո)
«Ադրբեջանի պետական կառավարման համակարգում կաշառակերությունը վերածվել է սովորական երևույթի»:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրը, հրապարակելով ադրբեջանցի ոստիկանների գործունեությունը լուսաբանող տեսանյութը, նշում է, որ Ադրբեջանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները վարորդներին տուգանելու փոխարեն բացահայտ կաշառք են վերցնում:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ վերջին տարիներին Ադրբեջանի նավթի արտահանման ծավալների նվազման հետևանքով պետական համակարգում աշխատող պաշտոնյաների աշխատավարձերը նվազել են:
Շարունակելով թեման` «ՖԱՐՍ»-ի մեկնաբանը գրում է. «Վերջին տարիներին Ադրբեջանի պետական պաշտոնյաների շրջանում աճել է կաշառակերությունը և կառավարությունը դրա դեմ պայքարելու համար անհրաժեշտ քայլեր չի կատարել»:
Տեսանյութը այստեղ` http://www.youtube.com/watch?v=Qnh9x91LjWw&feature=player_embedded