ՄԻԵԴ-ը ադրբեջանցի ընդդիմադիրների հայցը բավարարել է
Հունվարի 10-ին, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը 2005 թ Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններին մասնակցած ընդդիմադիր թեկնածուների գործերով՝ Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ»- կուսակցության ղեկավար Ալի Քերիմլիի, «Մուսավատ» կուսակցության աշխատակազմի ղեկավար Արիֆ Հաջիլիի, «Այդինլար» կուսակցության նախագահ Գուլամհուսեյն Ալիբեյլիի, ինչպես նաև Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սարդար Ջալալօղլուի նկատմամբ իր որոշումը հրապարակել է:
Ինչպես «Թուրան» լրատվական գործակալությանը հաղորդել է փաստաբան Ասաբալի Մուսաֆաևը մարդու իրավունքների Եվրոպական դատարանը ճանաչել է հայցորդների իրավունքների խախտում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հետևյալ հոդվածների համաձայն. հոդված 14, խտրականության արգելում, ինչպես նաև կոնվենցիայի առաջին հավելվածի 3-րդ հոդվածի համաձայն, այն է՝ ազատ ընտրությունների իրավունքի խախտում:
Նշենք, որ 2005-ի խորհրդարանական ընտրություններում բոլոր վերանշյալ անձիք ստացել են պատգամավորական մանդատներ Ադրբեջանի Միլլի Մեջլիսում, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ է հայտարարել Արիֆ Հաջիլիի և Սադար Ջալալօղլուի, իսկ Սահմանադրական դատարանը` Ալի Քերեմլիի և Գուլամհուսեյն Ալիբեյլի պատգամավորությունը: Դրանից հետո միևնույն անձինք դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: