Իրան. Ահաբեկչության հետևանքով զոհվել է Նաթանզի միջուկային կայանի փոխնտօրենը
Ահաբեկչության հետևանքով զոհվել է Նաթանզ քաղաքի միջուկային կայանի փոխնտօրեն Ահմադի Ռոուշանը:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության` դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան. ականատեսների վկայությամբ` «Սեյյեդ Խանդան» փողոցով անցնելիս մոտոցիկլետի երկու ուղևորներ ինքնաշեն ռումբ են նետել Ահմադի Ռոուշանի մեքենայի վրա, պայթյունի հետևանքով միջուկային հարցերով գիտնականը զոհվել է, իսկ նրա թիկնապահը` վիրավորվել:
Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունն էլ հաղորդում է, որ Մեջլիսի այսօրվա նիստում պատգամավորները, հնչեցնելով «Մահ Ամերիկային», «Մահ Իսրայելին» կարգախոսները, դատապարտել են իրանցի գիտնականի նկատմամբ իրականացված ահաբեկչությունը և նշել, որ նմանատիպ գործողությունները չեն կարող կասեցնել Իրանի զարգացման գործընթացը: