Հիլարի Քլինթոնը աջակցության նամակ է հղել Տիմոշենկոյին
Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը աջակցության նամակ է հղել Ուկրաինայի նախկին վարչապետ, այժմ անազատության մեջ գտնվող Յուլիայի Տիմոշենկոյին և դատապարտված այլ նախկին պաշտոնյաներին:
Տիմոշենկոյի կայքում հրապարակված նամակի տեքստի համաձայն, Քլինթոնը ընդգծում է Ուկրաինայի իշխաությունների կողմից դատական գործընթացների ազատ ու թափանցիկ անցկացման անհրաժեշտությունն ու Տիմոշենկոյի, ինչպես նաև այլ նախկին կառավարական դեմքերի ազատ արձակումը:
«Հավատացած եղե°ք, մենք նախկինի պես հավատարիմ ենք Ուկրաինայի բոլոր քաղաքքական ուժերի մասնակցությամբ ազատ ընտրություններ անցկացնելու սկզբունքին: Դա ևս մեկ կարևոր քայլ է լինելու Ուկրաինայի եվրոպական ինտեգրման ճանապարհին, ինչը ձեր երկիրն հաջողությամբ իրակնացնում էր անցյալում», - գրել է Քլինթոնը, անդրադառնալով Տիմոշենկոյի կուսակիցների այն մտավախություններին, թե գալիք հոկտեմբերին երկրում անցկացվիք խորհրդարանական ընտրություններին նախկին վարչապետի կուսակցությունն իր զորու չի լինելու լիարժեք մասնակցություն ցւցաբերել:
ԱՄՆ-ի պետքարտուղարը նաև հիասթափություն է հայտնել վերջերս Կիևի վերաքննիչ դատարանի որոշմամն առնչությամբ, համաձայն որի Յուլիա Տիմոշենկոյի դատավճիռն անփոփոխ էր մնացել:
Հիշեցնենք, նախորդ տարվա հոկտեմբերին Կիևի Պեչերսկի շրջանային դատարանի դատավոր Ռադիոն Կիրեևը յոթ տարվա ազատազրկման էր դատապարտել Յուլիա Տիմոշենկոյին ռուս-ուկրաինական գազային պայմանագրերի ստորագրման ժամանակ պաշտոնական լիազորությունները չարաշահելու և պետությանը 187 մլն. դոլարի չափով վնաս հասնելու համար: