Շվեյցարիահայ համայնքի ներկայացուցիչները պատվոգրերի են արժանացել
Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունում երեկ տեղի է ունեցել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների և հայկական կազմակերպություններին շնորհված պատվորագրերի և շնորհակալագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրերը հանձնեց Թոփալյան հիմնադրամին, շվեյցարահայ հանրահայտ դիրիժոր Լյուկ Բաղդասարյանին, կոմպոզիտոր Սիրվարդ Ղազանչյանին, պոետ, հայագետ Վահե Գոդելին:
ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրերը և շնորհակալագիրը հանձնվել են Թոփալյան դպրոցի տնօրեն Նեվրիկ Ազադյանին, Ժնևի համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վալենտին Կալզոլարի-Բուվյեին, Թոփալյան դպրոցի ուսուցչուհի Մեդա Խաչատրյանին:
Պարգևատրման արարողության ընթացքում դեսպան Ազնավուրը շնորհակալություն է հայտնել պարգևատրվածներին հայ մշակույթի և հայակերտման ու հայապահպանման գործում ունեցած նրանց ավանդի համար:
Դեսպանը նշել է, որ Հայաստանի անկախության քսանամյակի կապակցությամբ համապատասխան գերատեսչությունների կողմից տրված պատվոգրերը և շնորհակալագրերը խորհրդանշական են, և անկախ Հայաստանի կայացման գործում համայն հայության, ինչպես նաև օտարերկրյա գործիչների անձնվեր գործունեության գնհատանքի արտահայտությունն են:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում