Սուրբ Նշան եկեղեցու հրդեհի հանգամանքները ուսումնասիրելու համար հանձնախումբ է մեկնել Թբիլիսի
Հունվարի 9-ի գիշերը Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցում բռնկվել է հրդեհ, որը մարելու ընթացքում փլուզվել է հուշարձանի հարավարևելյան սյունը:
Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ Թբիլիսի է գործուղվել մասնագիտական հանձնախումբ` պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Սերժիկ Առաքելյանի գլխավորությամբ` դեպքի հանգամանքները տեղում ուսումնասիրելու և Վրաստանի մշակույթի նախարարության հետ համատեղ քննարկելու իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան