ՀՀՇ-ն ու ՀՅԴ-ն նախընտրական շտաբ դեռ չեն ձևավորել
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը «Երկիր» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Ցուցակներ, շտաբ, շտաբի ղեկավար, նման հարցեր ամենայն հավանականությամբ, կհրապարակվեն մարտին` փետրվարի վերջին կայանալիք մեր վճռորոշ քայլերից հետո»: Նա նաեւ ասել է, որ ՀԱԿ-ում ցուցակի կռիվ չկա: Անդրադառնալով շտաբի ղեկավարի նշանակմանը՝ Մանուկյանը նշել է, որ անգամ անուններ դեռ չեն շոշափվում: Իր հավանական թեկնածության վերաբերյալ ՀՀՇ վարչության նախագահը նշել է, որ դա իրեն քիչ է հուզում և համարում է երկրորդական հարց:
ՀՅԴ ԳՄ-ից էլ թերթին տեղեկացրել են, որ ՀՅԴ-ն շտաբ դեռ չի ձևավորել և շտաբի պետ չի նշանակել: Թերթին նաև տեղեկացրել են, որ ՀՅԴ ԳՄ-ում տեղի ունեցած ժողովի ժամանակ ընտրությունների կազմակերպչական աշխատանքների պատասխանատու է նշանակվել ՀՅԴ ԳՄ նախագահ Միքայել Մանուկյանը: