Սամվել Բաբայանի մասին ծանոթները լռում են
«Առավոտը» գրում է, որ թերթը վերջին մեկ ամսում փորձեր է արել՝ գտնելու ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին։ «Նրա անձի հետ կապված կան լուրեր, որ հետախուզում է հայտարարվել առանձնապես խոշոր չափերի հասնող գույքի ապօրինի ձեռք բերման համար, կան տեղեկություններ, թե նրա «գործով» տուժողները 10-ն են, որոնց նա պարտք է հսկայական գումարներ։ Բաբայանի հեռախոսն անվերջ անհասանելի է, և նրա մերձավորագույն շրջանակները նշում են, թե նա «իրենց իմացածով» Մոսկվայում է։ Սակայն երբ փորձ է արվում ճշտել հրամանատարի մոսկովյան բնակավայրը, իմացողները լռում են»,- գրում է թերթը։