Մեկական ոչ-ոքի` տղամարդկանց և կանանց առաջնություններում
Հայաստանի շախմատի 72-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի առաջին տուրում միայն մեկ ոչ-ոքի արձանագրվեց. Ավետիք Գրիգորյանը միավորը կիսեց Զավեն Անդրիասյանի հետ: Արտաշես Մինասյանը պարտության մատնեց Տիգրան Պետրոսյանին, Սամվել Տեր-Սահակյանը` Հրանտ Մելքումյանին, Ռոբերտ Հովհաննիսյանը` Լևոն Բաբուջյանին, Կարեն Գրիգորյանը` Արման Փաշիկյանին: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Կանանց 67-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի մասնակիցները նույնպես առաջին տուրում մարտական էին տրամադրված, և այստեղ էլ միայն մեկ հանդիպում ավարտվեց խաղաղ արդյունքով. Անահիտ Խառատյանն ու Եվգենյա Դոլուխանովան բավարարվեցին կեսական միավորով: Մարիա Կուրսովան առավելության հասավ Նարինե Գասպարյանի, Նելլի Աղինյանը` Հասմիկ Ղամբարյանի, Լիա Մարտիրոսյանը` Մարիա Գևորգյանի, Լիանա Աղաբեկյանը` Շուշաննա Սարգսյանի, Աննա Հայրապետյանը` Նաիրա Մովսիսյանի նկատմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան