Դատապարտված կանանց 5 միջադիրի փոխարեն այսուհետ 10-ը կհատկացնեն
Քիչ առաջ նիստում գործադիրը հավանություն տվեց կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի 413-ն որոշման մեջ փոփոխություն կատարելուն, այդպիսով քրեակատարողական հիմնարկներում պահվող կանանց ամսական տրամադրվող միջադիրների թիվը 5-ից դարձնելով 10: Նախագիծը ներկայացնող արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախագծում փոփոխության հիմնավորման մեջ նշվում է, որ «ներկայումս կին դատապարտյալներին 1 ամսվա կտրվածքով տրամադրվում է 5 հատ հիգիենիկ պարագա, որը չի բավարարում անձնական հիգիենայի պատշաճ պահպանմանը, քանի որ կանանց դաշտանային ցիկլը տևում է 3-6 օր և 5 հատ հիգիենիկ պարագաները չեն բավարարում: Նշված խնդրին է անդրադարձել նաև «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացրած նամակով» :
Նշվում է նաև, որ տարվա կտրվածքով լրացուցիչ կպահանջվի 460800 ՀՀ դրամ ֆինանսական միջոցներ (192 մարդ x 5 հատ x 12 ամիս x 40 դրամ = 460800 ՀՀ դրամ):
«Արդյունքում կավելանա քրեակատարողական հիմնարկներում պահվող յուրաքանչյուր կին դատապարտյալներին ամսական կտրվածքով տրամադրվող հիգիենիկ պարագաների քանակը` 5 հատ հիգիենիկ պարագայից հասնելով 10-ի»,-բացատրվում է նախագծի «ակնկալվող արդյունք» բաժնում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա