Հայաստանը 39-րդ տեղում է 2012 թ-ի տնտեսական ազատության վարկանիշային աղյուսակում
2012 թ-ի Տնտեսական ազատության միջազգային վարկանիշային ամենամյա աղյուսակում, որը կազմվում է «Heritage» հիմնադրամի կողմից, Հայաստանը զբաղեցրել է 39-րդ հորիզոնականը: Այս մասին ասված է այսօր հիմնադրամի հրապարակած զեկույցում: Ըստ այդմ, Հայաստանի ընդհանուր տնտեական ազատությունը գնահատվում է 68.8 միավոր, ինչը 0.9 միավորով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից և մեր երկիրը դասում է «հարաբերականորեն ազատ տնտեսական ազատությամբ» երկրների շարքին:
Զեկույցի հեղինակներն աննշան հետընթաց են արձանագրել կոռուպցիոն ռիսկերից ազատության, ինչպես նաև դրամավարկային ու կառավարական ծախսերի մասով չափորոշիչներում: Այնուհանդերձ, Հայաստանը 19-րդ և 39-րդը ազատական տնտեսություն ունեցող երկիրն է համապատասխանաբար Եվրոպայի 43 և աշխարհի 179 դասակարգված երկրների շարքում:
Զեկույցում դրական է գնահատվում է վերջին տասնամյակում տնտեսության ազատականացման գործընթացը: Առանձնահատուկ ընդգծում է տնտեսության պետական կարգավորման արդյունավետությունը, բիզնեսի կազմակերպման թեթևացված գործընթացներն ու հարկերի մրցակցային դրույքաչափերը:
Տնտեսական ազատության պահպանման հիմնասյուներն այնուհանդերձ, ըստ զեկույցի, չի ապահովվում անկախ և ուժեղ դատական համակարգի կողմից: Առավել կայուն տնտեսական զարգացմանը խոչընդոտում է նաև առկա կոռուպցիան:
Նշենք, ԱՊՀ երկրների մեջ վարկանիշային աղյուսակում Հայաստանը զիջում է միայն Բալթյան երկրներին և Վրաստանին: Տարածաշրջանի երկրներից Ադրբեջանը նույն աղյուսակում զբացեղնում է 91-րդ հորիզոնականը, Թուրքիան` 73 Ռուսաստանը` 144:
Տնտեսական ազատության վարկանիշային աղյուսակի առաջին եռյակը ձևավորել են Հոնգկոնգը, Սինգապուրն ու Ավստրալիան:
Վարկանիշը հիմնվում է պետության ներսում 4 հիմնական ասպարեզներում արձանագրված ազատությունների վրա` օրենքի գերակայություն (սեփականության իրավունք, կոռուպցիոն ռիսկերից ազատություն), պետական միջամտություն (հարկաբյուջետային ազատություն, պետական ծախսեր), Պետության կարգավորիչ գործառույթների արդյունավետություն (բիզնեսի, աշխատուժի և դրամավարկային ազատություններ), ինչպես նաև շուկաների ազատություն:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին