Ոստիկանապետն անձամբ կզբաղվի հանցագործներով
«Հրապարակը» գրում է, որ չնայած որոշ ժամանակ առաջ ոստիկանությունը հայտարարեց, որ ձերբակալվել է պաշտոնյաներին ու հարուստներին հետապնդող ավազակային խումբը, սակայն մեծահարուստների տների նկատմամբ որսը շարունակվում է: Թերթին հասած տեղեկություններով` Նոր տարվա նախաշեմին գողերը մտել են «Բագրատ տուր» տուրիստական գործակալության սեփականատեր Բագրատ Նավոյանի տուն եւ տարել անտիկ իրեր` ժամացույց եւ այլն: Թերթը գրում է նաեւ, որ ոստիկանապետ Վովա Գասպարյանը խոստացել է բացահայտել կատարվածը:
Մեկ այլ լուրով թերթը գրում է, որ ոստիկանապետը վերջերս անձամբ է ծեծել Էջմիածնի քաղաքապետարանի բնակկոմունալ վարչության պետ եւ գեներալ Մանվելի մերձավոր Նորիկ Միրզախանյանին, ում ձերբակալել էին թմրանյութ օգտագործելու մեղադրանքով եւ ով հայհոյել էր ոստիկանապետին: Ի դեպ, Միրզախանյանին արդեն ազատ են արձակել: