Երևանի փոխքաղաքապետը չի վերադառնա իր պաշտոնին
«Հայկական ժամանակի» փոխանցմամբ` Երևանի փոխքաղաքապետ Վահագն Առաքելյանը մեկնել է արձակուրդ և չի վերադառնա այդ պաշտոնին:
«Ըստ որոշ ՀՀԿ-ականների, փոխքաղաքապետի այդ պաշտոնը, հնարավոր է, ընդհանրապես վերացվի: Մի մասն էլ, սակայն, պնդում են հակառակը:
Վահագն Առաքելյանին պաշտոնում նշանակել էր Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Նախկինում նա ՀայՌուսգազարդի ֆինանսական գծով փոխտնօրենն էր: Ավելին, Կարեն Կարապետյանն Առաքելյանին քաղաքապետարան բերելու համար բացել էր փոխքաղաքապետի չորրորդ հաստիքը (նախկինում փոխքաղաքապետերը երեքն էին): Այս պահին շարունակվում է թափուր մնալ նաև Երևանի առաջին փոխքաղաքապետի պաշտոնը»,- գրում է թերթը: