Հայտնաբերվել է Բեթհովենի անհայտ նամակը
Լյուբեկ քաղաքում գտնվող Բրամսի ինստիտուտում գտնվել է Լյուդվիգ վան Բեթհովենի նամակը, որում կոմպոզիտորը բողոքում է փողի պակասից, ինչը նրան թույլ չի տալիս ավարտել «Հանդիսավոր մեսսա» ստեղծագործությունը, գրում է The Daily Telegraph-ը: Փաստաթուղթը վեց էջանոց է, հիմնական մասում Բեթհովենն ընկերոջից խնդրում է բարեգործներ գտնել մեսսան ավարտին հասցնելու համար:
Այս ստեղծագործությունն առաջին անգամ կատարվել է 1824 թվականին Սանկտ Պետերբուրգում՝ իշխան Նիկոլայ Գոլիցինի հովանու ներքո: Նամակում Բեթհովենը բողոքում է նաև աչքի հիվանդությունից: Բրամսի ինստիտուտում կարծում են, որ իրենց ձեռքն է ընկել չափազանց արժեքավոր փաստաթուղթ, որի աճուրդային գինը 123 հազար ֆունտ ստեռլինգ է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները